Մեդիա կրթարան

«Ազգային Ցանց» հիմնադրամի մեդիա կրթարանը Հայաստանում առաջին համապարփակ լրագրական կրթության կենտրոնն է մեդիա ոլորտի մասնագետների համար։ Կրթարանը հիմնված է երեք հիմնական բաղադրիչների վրա՝

  • Խորքային բովանդակություն

  • Ժամանակակից մոտեցումներ

  • Ոլորտի առաջատար մասնագետներ

Կրթարանի գլխավոր առաքելությունն է՝ պատրաստել բարձրակարգ մասնագետներ հիմնադրամի նիշային հեռարձակող ընկերությունների ցանցի համար՝ միավորելով տեսական գիտելիքները և գործնական հմտությունները։ Մենք առաջարկում ենք մասնագիտական կրթություն, որի նմանը ներկայումս չի տրամադրվում Հայաստանում։ Կրթարանի ուսումնական ծրագիրը մշակվել և իրականացվում է մեդիա ոլորտի առաջատար մասնագետների կողմից։ Ուսանողներն ընտրվում են մանրակրկիտ մրցութային գործընթացի միջոցով, ինչը թույլ է տալիս ձևավորել բարձր մոտիվացիա ունեցող ուսանողական համայնք։

  • Լրագրության հիմունքներ և խմբագրական գործ

  • Վիզուալ հաղորդակցման հիմունքներ

  • Խոսքի վարպետություն

  • Պատմողական մտածողություն

  • Արհեստական բանականությունը լրագրության մեջ

  • Լրագրությունը և կոլեկտիվ տրավման

  • Մեդիա գրագիտություն

  • Հիբրիդային պատերազմներ

  • Միջազգային իրավունք

  • Հետաքննական լրագրություն

Դասախոսական կազմ 

  • Գնել Նալբանդյան

    Խմբագրական գործի վարպետ, բազմակողմանի փորձառու մասնագետ լրատվության, մշակույթի և հասարակական ոլորտներում։ Հանդիսանում է Newmag հրատարակչության գլխավոր խմբագիրը։


  • Իգոր Գորովիչ

    Արվեստի և դիզայնի միջազգային դպրոցի ակադեմիական ղեկավար։ Գրաֆիկ նկարիչ, պաստառների դիզայներ, Ostengruppe դիզայն֊բյուրոյի համահիմնադիր։ Միջազգային մրցույթների և բիենալեների մասնակից, հեղինակավոր մասնագիտական մրցանակների դափնեկիր։ 


  • Լիկա Թումանյան

    Հեռուստա-ռադիո եթերների փորձառու հաղորդավար, ով մի շարք հեռուստատեսություններում և ռադիոկայաններում 25 տարվա աշխատանքի ընթացքում ձեռք է բերել ցանկացած իրավիճակում պարզ, հստակ և համոզիչ խոսքի վարպետություն։

  • Զավեն Գրիգորյան

    Համացանցային տեխնոլոգիաների փորձառու մասնագետ, արհեստական բանականության ռազմավար։ 30 տարվա աշխատանքային փորձը գրեթե անհնար է դարձրել ցանկացած տեխնոլոգիայի մասին չիմացությունը։

  • Արսեն Ավետիսով

    Բժիշկ, գիտությունների թեկնածու, առաջնորդության խորհրդատու, պատմողական մտածողության զարգացման փորձագետ։ Մենթոր, քոուչ, ոգեշնչող բանախոս և ձեռներեց։ Գրքերի և մեթոդաբանություններ հեղինակ, International Coaching Academy-ի համահիմնադիր։

  • Սամվել Մարտիրոսյան

    Կիբերանվտանգության փորձագետ, մասնագիտացված հիբրիդային պատերազմների ոլորտում։ Կիբերանվտանգության CyberHUB ընկերության համահիմնադիրն է։ Նաև Metascale թվային մարքեթինգի և աճի ընկերության համահիմնադիրն ու գործադիր տնօրեն է։

  • Եղիշե Կիրակոսյան

    Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ։

  • Արթուր Պապյան

    Լրագրող, բլոգեր, ՏՏ և մեդիա խորհրդատու։ CyberHUB-AM-ի համահիմնադիր և Երևանի մամուլի ակումբի նախագահ։ Փորձառու փաստերի ստուգման և թվային անվտանգության մասնագետ։