Նիշային հեռարձակող ընկերությունների ցանց

«Ազգային Ցանց» հիմնադրամի հեղինակած հարթակի առաքելությունը Հայաստանի մշակույթը, պատմությունը և ժամանակակից իրականությունն արտացոլող, բարձրորակ, փաստահեն բովանդակություն ստեղծելն է՝ կամուրջներ գցելով Հայաստանի և սփյուռքի, Հայաստանի և աշխարհի, անցալի և ներկայի, ավանդույթների և նորարարության միջև։ 

Հարթակը միտված է լինել թվային մեդիայի վստահված աղբյուր, որ աշխարհում կուժեղացնի էթնիկ փոքրամասնությունների ձայները և կխթանի մեդիա գրագիտություն՝ ձգտելով ավելի իրազեկ, ներգրավված և ներառող հասարակության։

  • Իրազեկել

    Հանձնառություն՝ տրամադրելու ժամանակակից, վստահելի և տարբերվող բովանդակություն, որ տարածաշրջանում կլինի տեղին և կխթանի բաց երկխոսությունը։

  • Ներգրավել

    Պատրաստակամություն՝ ընդգծելու և խթանելու բազմազան տեսանկյուններն ու ձայները՝ բովանդակություն ստեղծողներին տրամադրելով անհրաժեշտ գործիքներ և գիտելիք՝ իրենց յուրահատուկ աշխատանքը բարձրորակ կատարելու համար:

  • Հզորացնել

    Հայությանը միավորելու միտում՝ ձևափոխելով պետության ապագայի և ազգային ներուժի մասին ընկալումները, հասարակության ներսում ներշնչելով հույս և խթանելով առաջընթաց։

Ցանցի նպատակը տարածաշրջանի իրադարձությունների մասին առաջնային աղբյուրը լինելն է՝ անմիջական, վստահելի, փաստահեն վերլուծության միջոցով, որ հարմարեցված կլինի նրանց, ովքեր պատասխաններ են փնտրում։ Հարթակի աշխատանքում ներգրավված բոլոր մարդիկ առաջնորդվում են մի շարք արժեքներով և սկզբունքներով, որոնց շնորհիվ ցանցն առանձնանում է ներկայիս աղմկոտ մեդիա դաշտում։

  • Տրամադրել ստուգված բովանդակություն, որն արտացոլում է ճշմարտությունը՝ անկախ դրա բարդությունից։

  • Պահպանել չեզոքություն՝ տրամադրելով հավասարակշռված լուսաբանում, որը լսարանին խրախուսում է ձևավորել սեփական, իրազեկ կարծիքը։

  • Անվտանգ տարածք ապահովել բոլորի համար և երաշխավորել, որ մարգինալացված և փոքրամասնական համայնքների ձայները լսելի և հարգված են։

  • Լսարանին զինել գիտելիքով՝ ձգտելով ոգեշնչել գործողություններ և խթանել ապագան կերտելու համատեղ պատասխանատվության զգացում։

  • Ստեղծել բարձրորակ բովանդակություն՝ համոզվելով, որ յուրաքանչյուր հոդված համապատասխանում է լրագրողական գերազանցության խիստ չափանիշներին։

  • Բոլոր նախաձեռնություններում լինել թափանցիկ, առաջանահերթություն տալ հստակ հաղորդակցմանը՝ վստահություն կառուցելով բացության և հաշվետվողականության միջոցով։

  • Արտաքին ազդեցությունից ազատ լինելով հաղորդել փաստեր և տրամադրել վերլուծություն, որն առաջնորդվում է բացառապես ճշմարտությամբ և լսարանի համար կարևորությամբ։