«Ազգային Ցանց» հիմնադրամը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր

«Ազգային ցանց» հիմնադրամը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը օրերս կնքեցին համագործակցության հուշագիր՝ հիմնադրամի Մեդիա կրթարանի շրջանակներում համագործակցելու նպատակով։

Մեդիա կրթարանը Հայաստանում առաջին համապարփակ լրագրական կրթության կենտրոնն է մեդիա ոլորտի մասնագետների համար։ Կրթարանի գլխավոր առաքելությունն է՝ պատրաստել բարձրակարգ մասնագետներ մեդիա ոլորտի համար՝ միավորելով տեսական գիտելիքները և գործնական հմտությունները։ Հուշագրի շրջանակներում համալսարանի ուսանողները հնարավորություն կստանան սովորել մեդիա կրթարանում, իսկ հետո աշխատանք ստանալ նորաստեղծ մեդիա ընկերությունում։ 

Մեդիա ընկերության նպատակն է՝ ռեսուրսների մոբիլիզացիայի, կրթության եւ ռեֆլեկտիվ մշտադիտարկման շնորհիվ ունենալ Հայկական  քաղաքակրթությանը և պետականությանը  ծառայող վստահելի և ազդեցիկ ռազմավարական հաղորդակցության միջազգային էկոհամակարգ։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից մեդիա կրթարան տանող ճանապարհը ապագայի լրագրողների մասնագիտությունը սերտելու պատրաստ երիտասարդների համար է։

Previous
Previous

«Ազգային Ցանց» հիմնադրամը՝ Engage Armenia 2024 համաժողովի մեդիա գործընկեր և մասնակից

Next
Next

«Ազգային Ցանց» հիմնադրամը` Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովի պաշտոնական մեդիա գործընկեր