ԱԶԳԱՅԻՆ

ՑԱՆՑ

ՀԻՄՆԱԴՐԱՄ

Կենարար արմատներ, դիմակայուն սերունդներ

Մեր առաքելությունը, տեսլականը և ռազմավարությունը

Ազգային Ցանցի առաքելությունն է՝ նպաստել հայկական քաղաքակրթության` որպես համամարդկային արժեք ճանաչմանը, և հայոց պետականության հարատևմանը։ Տեսլականն է՝ միջոցների մոբիլիզացիայի, կրթության և ռեֆլեկտիվ մշտադիտարկման շնորհիվ ունենալ հայկական քաղաքակրթությանը և պետականությանը ծառայող, վստահելի և ազդեցիկ ռազմավարական հաղորդակցության միջազգային էկոհամակարգ, որը կլինի տարածաշրջանում վավեր տեղեկատվության գերիշխող աղբյուր՝ հիմնված հեղինակավոր վերլուծական կենտրոնի աշխատանքի վրա:

Մեր արժեքները

  • Կազմակերպության բոլոր մակարդակներում խթանում ենք առաջնորդությունը, որն ապահովում է երկարաժամկետ կայունություն, հաջողություն և ճգնաժամերին դիմակայելու ներուժ։

  • Կարևորում ենք պարտականությունների, հանձնարարությունների և պայմանավորվածությունների ժամանակին կատարումը, փոխադարձ վստահությունը՝ ռիսկերից խուսափելու, երկարաժամկետ համագործակցություններ ձևավորելու և ռեսուրսները արդյունավետ կառավարելու համար։

  • Ձևավորում ենք ստեղծարարությունը խթանող միջավայր, որի շնորհիվ ճգնաժամային իրավիճակներում կկարողանանք գտնել ոչ ստանդարտ լուծումներ, կսահմանենք մրցակցային առավելություններ և մեր ոլորտում կձևավորենք հեղինակային թրենդեր։

  • Գործադրում ենք համաշխարհային թրենդեր և տեխնոլոգիական լուծումներ՝ ոլորտում առաջնային տեղ գրավելու, չափորոշիչներ թելադրելու և մեծամասշտաբ փոփոխություններ իրականացնելու համար։

Հիմնադրամի թիմը

  • Գայանե Մանուկյան

    Համահիմնադիր, գործադիր տնօրեն

  • Դավիթ Գրիգորյան

    Համահիմնադիր, հեռարձակող ընկերության տնօրեն

  • Աննա Թովմասյան

    Գործառնական տնօրեն

  • Հրայր Պարսումեան

    Ֆինանսական տնօրեն

  • Զավեն Գրիգորյան

    Տեխնիկական տնօրեն

  • Վահե Թումանյան

    Համագործակցությունների և հաղորդակցությունների բաժնի ղեկավար

  • Մարինա Մալխասյան

    Ռազմավարական գործընկերության և արտաքին կապերի խորհրդատու

Մեր նախագծերը

Regional Open Media.
թափանցիկ և փաստահեն հեռարձակող ընկերություն

ReOpen-ը նպատակ ունի տրամադրել բարձրորակ և բազմազան բովանդակություն՝ ներկայացնելով Հայաստանի մշակույթը, պատմությունը և ժամանակակից իրականությունը։

ReOpen սերունդներ

«ReOpen սերունդներ»-ը ReOpen Media հեռարձակող ընկերության երիտասարդական ճյուղն է. լրատվական հարթակ, որը վարում են մարզերի պատանիները։

Մեդիա կրթարան

Հայաստանում առաջին համապարփակ լրագրական կրթության կենտրոնն է մեդիա ոլորտի մասնագետների համար։ Կրթարանը հիմնված է երեք բաղադրիչների վրա՝ խորքային բովանդակություն, ժամանակակից մոտեցումներ, ոլորտի առաջատար մասնագետներ։